16:40  ,  26 մայիսի, 2015

Նիկիտա Սիմոնյանը՝ Լեոնիդ Ֆեդունի գլխավոր սխալի մասին

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը խոսել է Մոսկվայի «Սպարտակի» նախագահի պաշտոնից հեռացած Լեոնիդ Ֆեդունի մասին:

«Ֆեդունի արած լավ բաներից էր, որ նա սեփական միջոցներից ֆինանսավորում էր ակումբը եւ կառուցեց ստադիոն: Նրա գլխավոր սխալն այն էր, որ չէր լսում «Սպարտակում» խաղացած մարդկանց խորհուրդները, որոնք ավելորդ չէին լինի:

Օրինակ՝ երբ ես չէի աշխատում «Սպարտակում», գալիս էի ակումբի մարզաբազա եւ Նիկոլայ Ստարոոստինը մոտ կես ժամ զրուցում էր ինձ հետ: Մենք խոսում էինք թիմի խաղի մասին, եւ նրա համար շատ հետաքրքիր էր իմ կարծիքը»,- Սիմոնյանի խոսքը մեջբերում է «ИТАР-ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանը մոսկովյան ակումբի հոգաբարձուների խորհուրդի անդամ է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով