17:39  ,  26 մայիսի, 2015

«Ռեալը» մտափոխվել է Չիչարիտոյի հարցով

Մադրիդի «Ռեալը» կբաժանվի մեքսիկացի հարձակվող Խավյեր Հերնանդեսից:

Արքայական ակումբը որոշել էր գնել «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Մեքսիկայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը, սակայն այժմ մտափոխվել է, հաղորդում է Marca-ը:

Իսպանիայի ավարտված առաջնությունում Չիչարիտոն «Ռեալի» կազմում մասնակցել է 23 խաղի ու դարձել է 7 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ: Նա հաջորդ մրցաշրջանին կնախապատրաստվի «Մանչեսթեր Յունայթեդում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում