18:10  ,  26 մայիսի, 2015

Ֆալկաոյի յուրաքանչյուր հարվածը՝ 430 հազար ֆունտ

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն մեկ մրցաշրջան վարձավճարով անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում» եւ, Անգլիայի 2014/2015թթ. առաջնությունում մասնակցելով 26 խաղի, դարձավ 4 գոլի եւ 4 գոլային փոխանցման հաղինակ: Այդ ընթացքում նա 37 հարված է կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ:

Կոլումբիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին մեկ տարով վարձակալելու համար անգլիական ակումբը վճարել էր 16 միլիոն ֆունտ ստերլինգ, որի 6 միլիոնը ստացել էր «Մոնակոն», իսկ մնացածը հարստացրել էր Ֆալկաոյի բանկային հաշիվները: Ստացվում է, որ հարձակվողի յուրաքանչյուր հարված արժեցել է 430 հազար ֆունտ ստերլինգ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր ցանկացել գնել կոլումբացուն, ով վերադառնում է «Մոնակո»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով