Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն այս մրցաշրջանում դարձավ «Մանչեսթեր Սիթիի» պատմության առաջին ֆուտբոլիստը, ով ճանաչվեց Պրեմյեր լիգայի լավագույն ռմբարկու: Անգլիայի 2014/2015թթ. առաջնությունում 26-ամյա հարձակվողը 26 գոլով արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»:
Այս մրցաշրջանում Ագուերոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ եւ խփել է 32 գոլ, որոնք ներկայացված են տեսանյութում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում