12:40  ,  26 մայիսի, 2015

Խեդիրան պայմանավորվել է «Յուվենտուսի» հետ

Մադրիդի «Ռեալից» հեռացող Սամի Խեդիրան մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն, գրում է Tuttosport-ը:

Գերմանիայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանը բուժզննում անցնելուց հետո Իտալիայի չեմպիոնի հետ կկքնի 3 կամ 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 4.5-5 միլիոն եվրո աշխատավարձով: «Ռեալում» նա ստանում էր տարեկան 4 միլիոն:

Ամռանը Խեդիրան ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ: Ավարտվող մրցաշրջանում նա մասնակցել է 17 խաղի, արդյունավետությամբ աչքի չի ընկել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում