10:08  ,  26 մայիսի, 2015

Անչելոտի. Այս 2 ֆանտաստիկ տարիները միշտ կմնան իմ հիշողության մեջ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Կարլո Անչելոտիին շնորհակալություն է հայտնել Արքայական ակումբին եւ երկրպագուներին:

«Ռեալում» անցկացրած 2 ֆանտաստիկ տարիները միշտ կմնան իմ հիշողության մեջ: Մեծ շնորհակալություն ակումբին, երկրպագուներին ու իմ ֆուտբոլիստներին»,- թվիթերյան էջում գրել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անչելոտին հայտարարել էր, որ մեկ տարվա մարզչական դադար է վերցնում առողջական խնդիրների պատճառով: 55-ամյա մարզիչը 2013-ից էր գլխավորում «Ռեալը», որի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, Իսպանիայի Գավաթում ու աշխարհի ակումբային առաջնությունում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում