10:37  ,  26 մայիսի, 2015

«Ռեալը» 90 միլիոն է պատրաստում Ագուերոյի համար

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

As-ի համաձայն՝ Արքայական ակումբն Արգենտինայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է որպես ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային փոխարինող եւ պատրաստ է 90 միլիոն եվրո առաջարկել նրա համար: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաղուց է ցանկանում իր թիմում տեսնել Ագուերոյին:

Հիշեցնենք, որ արգենտինացին ճանաչվել էր Անգլիայի 2014/2015թթ. առաջնության լավագույն ռմբարկու՝ խփելով 26 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում