01:20  ,  26 մայիսի, 2015

Եվրոպայի առաջնություն. 7-րդ տուրը հաղթական էր Դանիելյանի ու Գալոյանի համար

Վրաստանի Չակվի քաղաքում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ են տարել Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանը:

Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Գալոյանն ունեն 5-ական միավոր եւ 1.5 միավոր են զիջում առաջատարին:

Եվրոպայի առաջնություն, 7-րդ տուր 

Գալիամովա - Դանիելյան Էլինա՝ 0:1
Գալոյան Լիլիթ – Ջավախիշվիլի՝ 1:0
Մկրտչյան Լիլիթ – Կաշլինսկայա՝ 0.5:0.5
Ուշենինա - Գեւորգյան Մարիա՝ 1:0
Չարոչկինա - Կուրսովա Մարիա՝ 1:0
Գաբոյան Սուսաննա – Գվետաձե՝ 0.5:0.5
Իսգանդերովա - Հայրապետյան Աննա՝ 0.5:0.5
Կասոշվիլի - Ղուկասյան Սիրանուշ՝ 1:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում