23:33  ,  25 մայիսի, 2015

«Նորվիչը» վերադարձավ Անգլիայի Պրեմյեր լիգա

«Նորվիչը» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայում:

Չեմպիոնշիփի անցումային խաղերի եզրափակիչում նորվիչցիները 2:0 հաշվով հաղթեցին «Միդելսբրոյին» եւ մեկ տարի անց վերադարձան ուժեղագույնների լիգա: Ավելի վաղ Պրեմյեր լիգայի ուղեգիր էին նվաճել նաեւ «Բորնմուտը» եւ «Ուոտֆորդը»:

Հիշեցնենք, որ այս տարի Պրեմյեր լիգայից դուրս մնացին ՔՊՌ-ն, «Բարնլին» ու «Հալ Սիթին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով