23:05  ,  25 մայիսի, 2015

«Ռոման» հաղթեց հռոմեական դերբիում եւ դարձավ Իտալիայի փոխչեմպիոն

Իտալական A Սերիայի նախավերջին տուրի վերջին խաղում կայացավ հռոմեական դերբին: «Ռոման» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Լացիոյի» նկատմամբ եւ ապահովեց երկրորդ տուրը: Խաղի բոլոր գոլերը գրանցվեցին վերջնամասում:

Վերջին տուրից առաջ երրորդ տեղում գտնվող «Լացիոն» 4 միավոր զիջում է «Ռոմային»: «Նապոլին» չորրորդն է եւ «Լացիոյից» հետ է մնում 3 միավոր:

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ A Սերիայում տեղը պահպանելու հնարավորությունից զրկվել են «Կալյարին», «Չեզենան» ու «Պարման», իսկ «Յուվենտուսը» պաշտպանել է չեմպիոնի տիտղոսը:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Լացիո» - «Ռոմա»՝ 1:2

Ֆիլիպ Ջորջեւիչ, 81 – Խուան Իտուրբե, 73, Մապու Յանգա-Մբիվա, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում