19:42  ,  25 մայիսի, 2015

«Ռոլան Գարոս». Մարգարիտա Գասպարյանը պարտվեց մեկնարկում

Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանն անհաջող մեկնարկեց թենիսի կանանց Ֆրանսիայի բաց առաջնությունում:

«Ռոլան Գարոսի» առաջին շրջանում 20-ամյա թենիսիստուհին 2 սեթում պարտվեց խորվաթ Անա Կոնյուխին: Մրցախաղը տեւեց 1 ժամ 3 րոպե եւ ավարտվեց 1:6, 4:6 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում