19:36  ,  25 մայիսի, 2015

ՈւԵՖԱ. Պրիմերայի տարվա խորհրդանշական հավաքականը

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Իսպանիայի 2014/15թթ. առաջնության խորհրդանշական հավաքականը, որում ամենաշատ ներկայացուցիչ ունի չեմպիոնի տիտղոսը նվաճած կատալոնական «Բարսելոնան», փոխանցում է կազմակերպության կայքը:

Դարպասապահ. Կլաուդիո Բրավո («Բարսելոնա»):

Պաշտպաններ. Դանի Ալվես, Ժերար Պիկե (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Նիկոլաս Օտամենդի, Խոսե Գայա (երկուսն էլ՝ «Վալենսիա»):

Կիսապաշտպաններ. Խամես Ռոդրիգես («Ռեալ»), Դանիել Պարեխո («Վալենսիա»), Գժեգոժ Կրիհովյակ («Սեւիլիա»):

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում