20:10  ,  25 մայիսի, 2015

Goal.com. Մխիթարյանը «հոշոտեց» «Վերդերի» պաշտպանության աջ եզրը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Goal.com-ի վարկածով ճանաչվել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Բրեմենի «Վերդերի» միջեւ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղի լավագույն ֆուտբոլիստ:

«Մխիթարյանը «հոշոտեց» «Վերդերի» պաշտպանության աջ եզրը: Հենրիխն արդյունավետ օգտագործեց իր արագությունը եւ պարգեւատրվեց խփած գոլով»,- գրում է հեղինակավոր կայքը:

Հիշեցնենք, որ «Վերդերի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը երրորդ գոլը խփեց Գերմանիայի ավարտված առաջնությունում, որում մասնակցել է 28 հանդիպման եւ դարձել է նաեւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով