17:33  ,  25 մայիսի, 2015

«Սպարտակը» կողմնորոշվել է նոր գլխավոր մարզիչի հարցում

Բելառուսական ԲԱՏԷ-ի եւ Կրասնոդարի «Կուբանի» նախկին գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն կգլխավորի Մոսկվայի «Սպարտակը»:

«Чемпионат»-ի համաձայն՝ հունիսին կայանալիք «Սպարտակի» տնօրենների խորհրդի ժամանակ պաշտոնապես որոշվելու է դադարեցնել Մուրատ Յակինի հետ համագործակցությունը եւ նշանակել Գոնչարենկոյին: Բելառուս մասնագետը հրաժարվել է մեկնաբանել «Սպարտակը» գլխավորելու մասին լուրերը: 37-ամյա Գոնչարենկոն Ռուսաստանի ընթացիկ առաջնության առաջին հատվածում գլխավորում էր «Կուբանը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում