19:11  ,  25 մայիսի, 2015

Տուրի խորհրդանշական հավաքականում հայտնված Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը Բրեմենի «Վերդերի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում:

Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել էր 90 րոպե եւ կատարել 5 հարված, որոնցից երկուսն ընթացել են դարպասի ուղղությամբ: Մխիթարյանի կատարած 68 փոխանցումները 76.5 տոկոս ճշգրտությամբ էին: Նա 1 անգամ հաղթել է օդային մենապայքարում, 4 անգամ խլել է գնդակը եւ 2 անգամ կանգնեցրել է մրցակցի փոխանցումը: Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, իսկ նրա դեմ պայքարում «Վերդերի» ֆուտբոլիստները խախտում թույլ չեն տվել: Մխիթարյանը ստացել է 8.87 գնահատականը եւ, ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ, ընդգրկվել է նաեւ տուրի խորհրդանշական հավաքականում:

Հիշեցնենք, որ «Վերդերի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը երրորդ գոլը խփեց Գերմանիայի ավարտված առաջնությունում, որում անցկացրել է 28 հանդիպում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով