16:40  ,  25 մայիսի, 2015

Պրեմյեր լիգա. Ալան Շիրերի գլխով գոլերի ռեկորդն անցյալում է

«Սթոք Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչը գերազանցել է անգլիացի լեգենդար ռմբարկու Ալան Շիրերի՝ Պրեմյեր լիգայում գլխով գոլերի ռեկորդը:

Գոլի հեղինակ դառնալով իր նախկին թիմ «Լիվերպուլի» դեմ վերջին տուրի խաղում՝ Կրաուչը գլխի հարվածով 47-րդ գոլն է խփել Անգլիայի առաջնությունում: Շիրերը 46 գոլի հեղինակ էր դարձել գլխի հարվածով, իսկ այդ ցուցանիշով երրորդը Դիոն Դիբլինին է՝ 45 գոլ, հաղորդում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս