16:11  ,  25 մայիսի, 2015

Ռոնալդուի եւ Մեսիի բոլոր գոլերն Իսպանիայի ավարտված առաջնությունում

Ֆուտբոլի Իսպանիայի ավարտված առաջնությունում գլխավոր հետաքրքրություններից մեկն էր, թե ով կդառնա լավագույն ռմբարկու:

Չեմպիոնի տիտղոսը նվաճած կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դարձավ 43 գոլի հեղինակ, սակայն լավագույն ռմբարկու դարձավ Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն, ով խփեց 48 գոլ: Պորտուգալացի հարձակվողը 2 գնդակով գերազանցեց Պրիմերայի մեկ մրցաշրջանում գոլերի սեփական ռեկորդը:

Ռոնալդուն գոլերից 10-ը խփել է 11 մետրանոցից, իսկ Մեսին 5 անգամ է աչքի ընկել 11 մետրանոց հարվածով: Ավարտված առաջնությունում արգենտինացին մասնակցել է 38 խաղի, իսկ պորտուգալացին՝ 35:

Հիշեցնենք, որ Պրիմերայի ռմբարկուական ռեկորդը 50 գոլ է եւ սահմանվել է Մեսիի կողմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում