18:03  ,  25 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանը խաղակոշիկները նվիրել է «Բորուսիայի» երկրպագուին

A video posted by @michel_barrios on

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր խաղակոշիկները նվիրել է գերմանական ակումբի երկրպագուներից մեկին, ով տեսանյութ է տեղադրել Instagram-ում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Բորուսիան» գրավեց 7-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր: Հայ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դորտմունդյան ակումբի կազմում վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում