14:10  ,  25 մայիսի, 2015

Կարլո Անչելոտի. Պետք է վիրահատվեմ եւ բաց կթողնեմ մեկ տարի

Մադրիդի «Ռեալը» գլխավորող Կարլո Անչելոտին պատմել է, թի ինչու է պատրաստվում մեկ տարվա մարզչական դադար վերցնել:

«Բաց կթողնեմ մեկ տարի, քանի որ լուրջ պատճառ ունեմ դրա համար: Պետք է վիրահատվեմ եւ դեռ չգիտեմ, թե որքան ժամանակով կդադարեցնեմ մարզչական գործունեությունը: Առողջական խնդիրներս արդեն զգալ է տալիս: Վիրահատվելու եմ Վանկուվերում:

2 տարի «Ռեալը» գլխավորելը շատ բարդ է: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչքան ուժ է պահանջում այս աշխատանքը: Ինչ վերաբերվում է Իտալիա վերադառնալուն, ապա իմ հայրենիքում ես կարող եմ գլխավորել միայն «Միլանը»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Il Giornale-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալում» իտալացի մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուներն են իսպանացիներ Ռաֆայել Բենիտեսն («Նապոլի») ու Ունաի Էմերին («Սեւիլիա»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում