13:38  ,  25 մայիսի, 2015

Ալեքսանդր Միրզոյան. «Սպարտակից» միայն անունն է մնացել

«Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանն անդրադարձել է մոսկովյան ակումբի անհաջող ելույթներին:

«Ուֆայի» դեմ խաղում տխուր պատկեր էր, ինչպես նախորդ խաղերում: «Սպարտակից» միայն անունն է մնացել: Լավ է, որ Յակինը վստահում է երիտասարդներին, սակայն չի կարելի նրանց միանգամից դուրս բերել մարտի: Տղաները սկսում են աճել, երբ նրանց կողքին փորձառու ֆուտբոլիստներ են: Այնուամենայնիվ, թիմի հիմքը պետք է լինի սեփական՝ ռուսական: Մեզ պետք է մարզիչ, ում համար «Սպարտակը» դատարկ աղմուկ չէ: Պետք է մեկը, ով կխաղա հայրենասիրության հաշվին»,- Միրզոյանի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ նվաճել Եվրագավաթների ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում