11:10  ,  26 մայիսի, 2015

Ռոնալդուն նոր սիրավե՞պ է սկսել (ֆոտոշարք)

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին նկատել են նոր գեղեցկուհու հետ:

Daily Mail-ի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի նոր ընկերուհին իտալացի դերասանուհի եւ մոդել Ալեսիա Տադեսկին է: Վերջերս իտալուհին եղել է Մադրիդում, որտեղ դիտել է «Ռեալի» եւ «Յուվենտուսի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղը:

Հիշեցնենք, որ Իրինա Շեյկի հետ բաժանումից հետո Ռոնալդուն դեռ պաշտոնապես չի հայտարարել նոր սիրավեպի մասին, իսկ ռուս մոդելն արդեն հանդիպում է հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդլի Կուպերի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում