13:05  ,  25 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գոլը՝ Բունդեսլիգայի վերջին տուրի լավագույն հնգյակում

Բունդեսլիգայի կայքը ներկայացրել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրի 5 լավագույն գոլերը:

Հնգյակում տեղ է գտել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը Բրեմենի «Վերդերի» դեմ հաղթական խաղում:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի հեղինակ, իսկ «Բորուսիան» գրավեց 7-րդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում