12:16  ,  25 մայիսի, 2015

ՀՊՏՀ-ն առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

ՀՊՏՀ-ն պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց ֆուտզալի Հայաստանի չեմպիոն:

Մայիսի 24-ին տեղի ունեցավ Հայաստանի 2014/2015թթ. առաջնության չորրորդ տուրից հետաձգված «Թալգրիգ» - ՀՊՏՀ հանդիպումը: ՀՊՏՀ-ն հաղթեց 8:3 հաշվով եւ, վաստակելով 52 միավոր, նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Առաջնության ավարտին մնացել է ընդամենը մեկ հանդիպում: 17-րդ տուրից հետաձգված «Գյումրի» - «Թալգրիգ» խաղը տեղի կունենա մայիսի 30-ին: Անկախ այդ հանդիպման արդյունքից՝ առաջնության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է «Թալգրիգը», իսկ «Գյումրին» երրորդն է, հայտնում է ՀՖՖ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում