Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Քլիվլենդը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ատլանտային»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 37 միավոր: Ամերիկացի հարձակվողը նաեւ գլխավորում է օրվա լավագույն դրվագների հնգյակը:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս շարքում «Գոլդեն Սթեյտը» 3:0 հաշվով հաղթում է «Հյուսթոնին»:
NBA, կիսաեզրափակիչ
«Քլիվլենդ» - «Ատլանտա» 114:111 (լրացուցիչ ժամանակում) (21:24, 27:25, 33:27, 23:28, 10:7)
Շարքի հաշիվը՝ 3:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում