12:33  ,  25 մայիսի, 2015

NBA. Լեբրոն Ջեյմսը դարձյալ փայլեց, «Քլիվլենդը» մոտեցավ եզրափակիչին. Օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում «Քլիվլենդը» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ատլանտային»՝ շարքի հաշիվը դարձնելով 3:0:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, ով վաստակեց 37 միավոր: Ամերիկացի հարձակվողը նաեւ գլխավորում է օրվա լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս շարքում «Գոլդեն Սթեյտը» 3:0 հաշվով հաղթում է «Հյուսթոնին»:

NBA, կիսաեզրափակիչ    

«Քլիվլենդ» - «Ատլանտա» 114:111 (լրացուցիչ ժամանակում) (21:24, 27:25, 33:27, 23:28, 10:7)

Շարքի հաշիվը՝ 3:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում