11:11  ,  25 մայիսի, 2015

Էդեգոր. «Սանտիագո Բերնաբեուում» նորամուտը նշելը յուրահատուկ էր

Նորվեգիայի հավաքականի 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը Մադրիդի «Ռեալի» կազմում նորամուտը նշելուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Սանտիագո Բերնաբեուում» խաղադաշտ դուրս գալը մեծ իրադարձություն էր ինձ համար: «Ռեալում» ունեցա լավ առաջին տարի, ինչից միանգամայն գոհ եմ: Շատ հետաքրքիր էր խաղալ այսքան երկրպագուների աչքի առջեւ, բայց ես պարզապես ցանկանում էի վայելել պահը»,- Էդեգորի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Խետաֆեի» դեմ մայիսի 23-ին կայացած խաղի 58-րդ րոպեին Էդեգորը փոխարինել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ դառնալով Իսպանիայի առաջնությունում Արքայական ակումբի կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշը նա գրանցեց 16 տարեկան 157 օրականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում