10:35  ,  25 մայիսի, 2015

Արթուր Մալոյան. Իմ դեմ պայքարում կանոնները խախտեցին, դա 100 տոկոսանոց 11 մետրանոց էր

Տուլայի «Արսենալի հարձակվող Արթուր Մալոյանն անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջնության նախավերջին տուրի խաղին, որն ավարտվել էր 2:2: հաշվով:

«Շատ բարդ խաղ էր եւ ցավալի է, որ չպահպանեցինք հաղթական հաշիվը: Գոլային պահերը շատ էին, պետք է գոլ խփեինք եւ մեծացնեինք առավելությունը: Քանի որ 2 թիմերն էլ ունեցան պահեր, երեւի արդյունքն արդարացի էր:

Չեմ ասի, որ հանդերձարանում ընկճվածություն կար: Գոհ ենք, որ պահպանում ենք Պրեմյեր լիգայում մնալու հնարավորությունը: Պետք է հաղթենք «Կուբանին», այլ տարբերակ չկա: Պետք չէ տխրել, մենք չպարտվեցինք՝ ցուցադրելով լավ խաղ: Միայն ցավալի է, որ չկարողացանք հաղթել:

Իմ դեմ պայքարում մրցակիցը խախտեց կանոնները, եւ դա 100 տոկոսանոց 11 մետրանոց էր: Հանդերձարանում դիտեցինք այդ պահը եւ համոզվեցինք դրանում, սակայն մրցավարն այլ որոշում էր կայացրել»,- Մալոյանի խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Հիշեցնենք, որ «Դինամոյի» դեմ խաղում Արթուր Մալոյանը հանդես եկավ 90 րոպե:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում