10:07  ,  25 մայիսի, 2015

«Ռեալը» 5 միլիոն եվրո է վճարել ուրուգվայցի տաղանդի համար

Ուրուգվայի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, փոխանցում է AS-ը:

16-ամյա հարձակվողին ձեռք բերելու համար Արքայական ակումբը վճարել է 5 միլիոն եվրո: Վալվերդեն կշարունակի հանդես գալ ուրուգվայական «Պենյարոլում», իսկ «Ռեալին» կմիանա 2016-ի հուլիսին, երբ կդառնա 18 տարեկան:

Ֆեդերիկո Վալվերդեն Ուրուգվայի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 9 խաղի եւ դարձել է 7 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում