09:35  ,  25 մայիսի, 2015

Յուրգեն Կլոպն ասուլիսի ժամանակ գարեջուր է խնդրել լրագրողից

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Բունդեսլիգայում վերջին խաղն անցկացնելուց հետո կատակել է ասուլիսի ժամանակ:

Լրագրողներից մեկը Կլոպին ասել է, որ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սովորել է գերմաներեն, իսկ նա պատրաստվո՞ւմ է սովորել իսպաներեն:

Կլոպն իսպաներեն պատասխանել է հետեւյալը. «Una cerveza por favor» (Ինձ մեկ գարեջուր բերեք, խնդրում եմ):

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից հետո Յուրգեն Կլոպին կփոխարինի «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը: «Բորուսիայում» նա վերջին խաղը կանցկացնի մայիսի 30-ին Բեռլինում, որտեղ Գերմանիայի Գավաթի եզրափակիչում մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս