09:09  ,  25 մայիսի, 2015

Պաշտոնական. Ֆալկաոն վերադառնում է «Մոնակո»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է, որ Ռադամել Ֆալկաոն վերադառնում է «Մոնակո», որին պատկանում է Կոլումբիայի հավաքականի հարձակվողի տրանսֆերային իրավունքը:

Անգլիայի ավարտված առաջնությունում 29-ամյա կոլումբացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես էր գալիս վարձակալությամբ եւ 26 խաղում դարձավ 4 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված են մի շարք սուպերակումբներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում