00:40  ,  25 մայիսի, 2015

«Միլանը» հաղթեց խոշոր հաշվով, Էլ Շարավիի դուբլը

Իտալական A Սերիայի նախավերջին տուրում «Միլանը» տանը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Թուրինի «Տորինոյի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ Շարավին: Թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստներով:

Այս հաղթանակից հետո միլանցիները 49 միավորով բարձրացան 10-րդ տեղ եւ 2 միավոր է զիջում «Տորինոյին»: 

Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ A Սերիայում տեղը պահպանելու հնարավորությունից զրկվել են «Կալյարին», «Չեզենան» ու «Պարման»:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Միլան» - «Տորինո»՝ 3:0

Ստեֆան Էլ Շարավի, 18, 65, Ջանպաոլո Պացինի, 57 (11մ)

Հեռացումներ՝ Կրիստիան Ձակարդո, 42 – Կրիստիան Մոլինարո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս