22:22  ,  24 մայիսի, 2015

Ջերարդի վերջին գոլն ու խաղը «Լիվերպուլում» (ֆոտոշարք)

«Լիվերպուլի» լեգենդար ավագ Ստիվեն Ջերարդը մայիսի 24-ին վերջին խաղն անցկացրեց ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում:

Պրեմյեր լիգայի վերջին տուրում լիվերպուլցիները հյուրընկալվելիս 1:6 հաշվով պարտվեցին «Սթոք Սիթիին», իսկ անգլիացի 34-ամյա կիսապաշտպանը դարձավ գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից Ջերարդը խաղալու է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»: Նա ամբողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլում»:

+

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում