«Լիվերպուլի» լեգենդար ավագ Ստիվեն Ջերարդը մայիսի 24-ին վերջին խաղն անցկացրեց ֆուտբոլի Անգլիայի առաջնությունում:
Պրեմյեր լիգայի վերջին տուրում լիվերպուլցիները հյուրընկալվելիս 1:6 հաշվով պարտվեցին «Սթոք Սիթիին», իսկ անգլիացի 34-ամյա կիսապաշտպանը դարձավ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից Ջերարդը խաղալու է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»: Նա ամբողջ կարիերան անցկացրել է «Լիվերպուլում»:
+
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում