21:33  ,  24 մայիսի, 2015

Ռոնալդուն՝ Մոնակոյի Մեծ Մրցանակում (ֆոտոշարք)

Ֆորմուլա-1-ի Մոնակոյի Մեծ Մրցանակն ավարտվեց «Մերսեդեսի» գերմանացի ավտոարշավորդ Նիկո Ռոզբերգի հաղթանակով:

Երկրորդ տեղը գրավեց «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը, իսկ Ֆորմուլա-1-ի գործող չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը եզրափակեց լավագույն եռյակը: «Տորո Ռոսոյի» ներկայացուցիչ Մաքս Ֆերստապենը վթարի պատճառով չկարողացավ ավարտել մրցումը:

Մոնակոյի Մեծ Մրցանակին ներկա էին մի շարք հայտնի մարդիկ, այդ թվում՝ ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, փոխանցում է Daily Mail-ը:

Մոնակոյի Մեծ Մրցանակ

1. Նիկո Ռոզբերգ («Մերսեդես»)

2. Սեբաստիան Ֆետել («Ֆերարի») +4.4

3. Լյուիս Հեմիլթոն («Մերսեդես») +6.0

4. Դանիլ Կվյատ («Ռեդ Բուլ») +11.9

5. Դանիել Ռիկյարդո («Ռեդ Բուլ») +13.6

6. Կիմի Ռայկոնեն («Ֆերարի») +14.3

7. Սերխիո Պերես («Ֆորս Ինդիա») +15.0

8. Ջենսոն Բաթոն («Մաքլարեն») +16.0

9. Ֆելիպե Նասր («Զաուբեր») +23.6

10. Կարլոս Սայնս-կրտսեր («Տորո Ռոսո») +25.0


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում