21:11  ,  24 մայիսի, 2015

«Չելսիի» ֆուտբոլիստները ձեռքերի վրա տարան Դրոգբային եւ ստացան չեմպիոնական գավաթը (ֆոտոշարք)

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի առաջնության վերջին տուրում «Սանդերլենդի» նկատմամբ հաղթանակից հետո ստացել է չեմպիոնական գավաթը:

Լոնդոնում կայացած խաղի ժամանակ գրանցվել է զվարճալի միջադեպ, երբ «Չելսիի» ֆուտբոլիստները ձեռքերի վրա տարել են Դիդյե Դրոգբային: Առաջին խաղակեսում կոտդիվուարցի հարձակվողին փոխարինել է Դիեգո Կոստան: 37-ամյա Դրոգբայի պայմանագիրն ավարտվում է «Չելսիի» հետ:

Հիշեցնենք, որ այս տարի «Չելսին» 5-րդ անգամ էր դարձել Անգլիայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում