Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին տուրում Բրեմենի «Վերդերի» դեմ հաղթական խաղում գոլ խփելուց ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին:
«Իրոք, այսօր շատ լավ խաղացինք, առաջին հերթին՝ Յուրգեն Կլոպի եւ Սեբաստիան Կելի համար: Այդ տեսանկյունից շատ գոհ ենք: Այս մրցաշրջանում եղավ մի հատված, որում լավ չէի խաղում, սակայն միշտ հավատում էի ինձ եւ շարունակում աշխատել: Այժմ այդ աշխատանքի արդյունքը երեւում է: Շնորհակալ եմ իմ թիմին ու մարզիչին, որոնք միշտ հավատացել են ինձ: Հուսով եմ, որ գործերը կշարունակեն ավելի լավանալ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում