20:45  ,  24 մայիսի, 2015

Հենրիխ Մխիթարյան. Մարզիչն ու թիմակիցներս չէին դադարում հավատալ ինձ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին տուրում Բրեմենի «Վերդերի» դեմ հաղթական խաղում գոլ խփելուց ու Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելուց հետո պատմել է տպավորությունների մասին:

«Իրոք, այսօր շատ լավ խաղացինք, առաջին հերթին՝ Յուրգեն Կլոպի եւ Սեբաստիան Կելի համար: Այդ տեսանկյունից շատ գոհ ենք: Այս մրցաշրջանում եղավ մի հատված, որում լավ չէի խաղում, սակայն միշտ հավատում էի ինձ եւ շարունակում աշխատել: Այժմ այդ աշխատանքի արդյունքը երեւում է: Շնորհակալ եմ իմ թիմին ու մարզիչին, որոնք միշտ հավատացել են ինձ: Հուսով եմ, որ գործերը կշարունակեն ավելի լավանալ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց 28 խաղի եւ դարձավ 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս