23:33  ,  24 մայիսի, 2015

Դի Մատեոն հեռացվեց «Շալկեից»

Իտալացի մասնագետ Ռոբերտո Դի Մատեոն հեռացվել է Գելզենկիրխենի «Շալկեի» գլխավոր մարզիչի պաշտոնից, տեղեկացնում է Bild-ը:

Գերմանիայի ավարտված առաջնության վերջին տուրում «Շալկեն» պարտվել էր «Համբուրգին» եւ, գրավելով 6-րդ տեղը, նվաճել էր Եվրոպայի լիգայի ուղեգիր:

44-ամյա Դի Մատեոն 2014-ի հոկտեմբերին էր գլխավորել «Շալկեն», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017-ի հունիսը: 2012-ին նա Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում