20:31  ,  24 մայիսի, 2015

«Ինգոլշտադտը» եւ «Դարմշտադտը» կխաղան Գերմանիայի Բունդեսլիգայում

Գերմանական Երկրորդ Բունդեսլիգայից ուժեղագույնների լիգայի ուղեգիր նվաճեցին «Ինգոլշտադտը» եւ «Դարմշտադտը»:

Երրորդ տեղը գրավեց «Կարլսրուեն», որը Բունդեսլիգայի ուղեգրի համար անցումային խաղեր կանցկացնի «Համբուրգի» հետ: «Համբուրգը» միակ ակումբն է, որը երբեք դուրս չի մնացել Բունդեսլիգայից:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Բունդեսլիգան լքել էին «Պադերբորնը» եւ «Ֆրայբուրգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում