19:52  ,  24 մայիսի, 2015

«Արսենալը» գրավեց երրորդ տեղը, «Լիվերպուլը» 6 գոլ բաց թողեց Ջերարդի վերջին խաղում

Ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի 2014/2015թթ. առաջնությունը, որում չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Լոնդոնի «Չելսին»: Մայիսի 24-ին կայացան վերջին՝ 38-րդ տուրի բոլոր խաղերը:

«Չելսին» տանը 3:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին», իսկ փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ուժեղ գտնվեց «Սաութհեմփթոնից»՝ 2:0: «Արսենալը» Թեո Ուոլքոտի հեթ-տրիկի շնորհիվ Լոնդոնում 4:1 հաշվով հաղթեց «Վեստ Բրոմվիչին» եւ, գրավելով երրորդ տեղը, «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» պես նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Մանչեսթեր Յունայթեդը» 0:0 հաշվով ավարտեց «Հալ Սիթիի» դեմ արտագնա խաղը եւ բավարարվեց չորրորդ տեղով: Լուի վան Գալի թիմն ուժերը կփորձի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում:

«Լիվերպուլը» Ստիվեն Ջերարդի վերջին խաղում 1:6 հաշվով պարտվեց «Սթոք Սիթիին»: Լիվերպուլցիների միակ գոլը խփեց հենց 34-ամյա Ջերարդը, ով հաջորդ մրցաշրջանում խաղալու է ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիում»:

«Տոտենհեմն» ու «Լիվերպուլը» նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր, իսկ «Հալ Սթին» ՔՊՌ-ի ու «Բարնլիի» պես լքեց Պրեմյեր լիգան:

Անգլիայի առաջնություն, 38-րդ տուր 

«Արսենալ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 4:1

Թեո Ուոլքոտ, 4, 14, 36, Ջեկ Ուիլշիր, 16 – Գարեթ Մքալուեյ, 57

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 2:0

Ֆրանկ Լեմպարդ, 31: Սերխիո Ագուերո, 88

«Չելսի» - «Սանդերլենդ»՝ 3:1

Դիեգո Կոստա, 37 (11մ), Լոիկ Ռեմի, 70, 88 – Ստիվեն Ֆլետչեր, 26

«Սթոք Սիթի» - «Լիվերպուլ»՝ 6:1

Մամե Դիուֆ, 22, 26, Ջոնաթան Ուոլտերս, 31, 41, Ստիվեն Ն՛Զոնզի, 45, Պիտեր Կրաուչ, 86 – Ստիվեն Ջերարդ, 70

«Էվերտոն» - «Տոտենհեմ»՝ 0:1

Հարի Քեյն, 24

«Լեսթեր» - ՔՊՌ՝ 5:1

Ջեյմի Ուարդի, 16, Մարկ Օլբրյթոն, 43, Լեոնարդո Ուլոա, 51, Էստեբան Կամբիասո, 52, Անդրեյ Կրամարիչ, 86 – Չառլի Օստին, 52

«Նյուքասլ» - «Վեստ Հեմ»՝ 2:0

Մուսա Սիսոկո, 54, Ջոնաս Գուտյերես, 85

«Աստոն Վիլա» - «Բարնլի»՝ 0:1

Դանի Ինգս, 6

«Քրիսթալ Փելաս» - «Սուոնսի»՝ 10

Մարուան Շամախ, 57

«Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:0

Հեռացում՝ Մարուան Ֆելաինի, 70 («Մանչեսթեր Յունայթեդ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով