19:21  ,  24 մայիսի, 2015

Արթուր Սարկիսովի գոլը չի օգնել «Վոլգային»

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնության նախավերջին՝ 33-րդ տուրում Նիժնի Նովգրոդի «Վոլգան» սեփական խաղադաշտում 1։2 հաշվով պարտվել է «Տյումենին»։

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ով «Վոլգայի» մեկնարկային կազմում խաղացել է 86 րոպե: Հայ կիսապաշտպան Արթուր Մինոսյանի անունը բացակայել է տանտերերի հայտացուցակից:

Դա Արթուր Սարկիսովի 10-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում: «Վոլգան» 40 միավորով 11-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով