18:53  ,  24 մայիսի, 2015

«Շիրակի» տնային պարտությունն «Ուլիսին» դարձրեց Հայաստանի փոխչեմպիոն

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում մայիսի 24-ին անցկացվեցին նախավերջին՝ 27-րդ տուրի վերջին 2 խաղերը:

«Բանանցը» Երեւանում 2:0 հաշվով հաղթեց «Գանձասար Կապանին», իսկ Գյումրիի «Շիրակը» տանը պարտվեց «Ալաշկերտին»՝ 0:2:

Լավագույն եռյակը եզրափակող «Շիրակը» զրկվեց երկրորդ տեղում գտնվող «Ուլիսին» հասնելու հնարավորությունից: «Ալաշկերտը» 5-րդն է եւ վերջին տուրից առաջ 2 միավոր է զիջում չորրորդ տեղում ըթնացող «Միկային», որի հետ պայքարում է Եվրոպայի լիգայի վերջին ուղեգրի համար:

Հայաստանի առաջնություն, 27-րդ տուր

Մայիսի 24

«Շիրակ» - «Ալաշկերտ»՝ 0:2

Վահագն Մինասյան, 51, Միհրան Մանասյան, 90

«Բանանց» - «Գանձասար Կապան»՝ 2:0

Վահագն Այվազյան, 10, Միգել Լոպես, 61 (11մ) 

Հեռացում՝ Տոմաշ Բագի, 69 («Բանանց»)  

Մայիսի 23

«Արարատ» - «Փյունիկ»՝ 2:2

Մոյսես Օրոզկո, 13, 41 – Զավեն Բադոյան, 15, Սեզար Ռոմերո, 69 (11մ)

«Միկա» - «Ուլիս»՝ 1:2

Ալիկ Առաքելյան, 73 -  Լեւան Ջարկավա, 3, Ռուստեմ Կալիմուլին, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս