18:05  ,  24 մայիսի, 2015

Պաշտոնական. Գոնսալո Կաստրոն տեղափոխվում է Դորտմունդի «Բորուսիա»

Լեւերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն կարիերան կշարունակի Դորտմունդի «Բորուսիայում», հայտնում է ակումբի կայքը:

Գերմանիայի ազգային հավաքականում 5 խաղ անցկացրած 27-ամյա ֆուտբոլիստը «Բորուսիայի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաստրոյի տրանսֆերը կազմելու է 12 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում գերմանացին «Բայերի» կազմում մասնակցել է 32 խաղի, դարձել է 2 գոլի եւ 7 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Բայերի» ակադեմիայի սան է եւ 2004-ից է խաղում լեւերկուզենցիների գլխավոր թիմում: Բունդեսլիգայում կիսապաշտպանն անցկացրել է 286 խաղ՝ խփելով 25 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս