17:33  ,  24 մայիսի, 2015

Նոյերը գերազանցել է Օլիվեր Կանի ռեկորդը

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «չոր» խաղերի ռեկորդ է սահմանել Գերմանիայի առաջնությունում:

Գոլ բաց չթողնելով «Մայնցի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրի խաղում՝ Գերմանիայի հավաքականի 29-ամյա դարպասապահը 19-րդ «չոր» խաղն է անցկացրել ավարտված առաջնությունում: Նախորդ ռեկորդը պատկանում է «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանին, ով մեկ առաջնության ընթացքում 18 խաղում էր անառիկ պահել դարպասը:

Գերմանիայի ավարտված առաջնության 34 խաղերում «Բավարիան» բաց է թողել 18 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում