16:25  ,  24 մայիսի, 2015

Դե Խեայի ընկերուհին 21-րդ տեղն է գրավել «Եվրատեսիլում» (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի ընկերուհի Էդուրնե Գարսիան մասնակցել է «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթին: Իսպանիան ներկայացնող երգչուհին կատարել է «Amanecer» երգը եւ գրավել է 21-րդ տեղը, գրում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում Դե Խեայի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին: Այդ տրանսֆերին մեծապես կարող է նպաստել ֆուտբոլիստի ընկերուհին, ով չի ցանկանում ապրել Մանչեսթերում:

«Եվրատեսիլ-2015»-ում Հայաստանը գրավել է 16-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս