15:25  ,  24 մայիսի, 2015

Ֆլոյդ Մեյվեզերը 200 հազար դոլարի խաղադրույք է կատարել NBA-ի խաղի վրա (ֆոտո)

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը «Գոլդեն Սթեյտի» հաղթանակի վրա 200 հազար դոլարի խաղադրույք է կատարել «Հյուսթոնի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կիսաեզրափակիչի երրորդ խաղում: Այդ մրցավեճում «Գոլդեն Սթեյտն» ամերիկացի Ստիվեն Կարիի 40 միավորների օգնությամբ արտագնա հաղթանակ է տարել 115:80 հաշվով:

«Գոլդեն Սթեյտի» հաղթանակի գործակիցը եղել է 2, իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA Super եւ WBC վարկածներով աշխարհի չեմպիոն Մեյվեզերի շահումը կազմել է 200 հազար դոլար, հայտնում է ESPN-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում