12:27  ,  24 մայիսի, 2015

«Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

«Բարսելոնան» ներկայացրել է նոր համազգեստը, որով կատալոնական ակումբը հանդես կգա հաջորդ մրցաշրջանում:

Տնային մարզաշապիկի գծերն այս անգամ կլինեն ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական: Արտագնա խաղերի մարզաշապիկը Կատալոնիայի դրոշի գույներով է: Համազգեստի հեղինակը Nike ընկերությունն է, իսկ մարզաշապիկների վրա կլինի թիմի տիտղոսային հովանավոր Qatar Airways-ի տարբերանշանը, հայտնում է «Բարսելոնայի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում