01:52  ,  24 մայիսի, 2015

Էդեգորը՝ «Ռեալում» նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ (ֆոտոշարք)

Մադրիդի «Ռեալի» 16-ամյա կիսապաշտպան Մարտին Էդեգորը, մասնակցելով «Խետաֆեի» դեմ մայիսի 23-ին կայացած խաղում, դարձել է Իսպանիայի առաջնությունում Արքայական ակումբի կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, փոխանցում է AS-ը:

Մադրիդյան խաղի 58-րդ րոպեին Նորվեգիայի հավաքականի տաղանդը փոխարինել էր պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ խաղադաշտ դուրս գալով 16 տարեկան 157 օրականում:

Հիշեցնենք, որ Էդեգորն այս տարի նորվեգական «Ստրյոմսգոդսետից» էր տեղափոխվել «Ռեալն», սակայն ընթացիկ մրցաշրջանում խաղում էր մադրիդցիների երիտասարդական թիմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս