01:04  ,  24 մայիսի, 2015

«Մարսելը» հաղթեց խոշոր հաշվով, բայց կխաղա Եվրոպայի լիգայում. «Լիգա-1»-ի ամփոփում

Ավարտվեց ֆուտբոլի Ֆրանսիայի 2014/15թթ. առաջնությունը, որի վերջին տուրում չեմպիոնի տիտղոսը նվաճած ՊՍԺ-ն տանը 3:2 հաշվով հաղթեց «Ռեյմսին»: 

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտը» նվազագույն հաշվով պարտվեց «Լանսին» եւ 45 միավորով գրավեց 14-րդ տեղը:

«Մարսելը» տանը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բաստիայի» դարպասը, սակայն բավարարվեց չորրորդ տեղով եւ լավագույն հնգյակը եզրափակած «Սենտ Էթյենի» պես նվաճեց Եվրոպայի լիգայի ուղեգիր: Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը «Մարսելի» փոխարինողների թվում էր, բայց դուրս չեկավ խաղադաշտ:

ՊՍԺ-ի պես Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճեց երկրորդ տեղը գրաված «Լիոնը», իսկ բրոնզե մեդալակիր «Մոնակոն» ուժերը կփորձի այդ մրցաշարի որակավորման փուլում:

«Լիգա-1»-ից դուրս մնացին «Էվիանը», «Մեցը» եւ «Լանսը», որոնց կփոխարինեն «Տրուան», «Գազելեկ Այաչոն» ու «Անժեն»:

Առաջնության լավագույն ռմբարկու դարձավ «Լիոնի» հարձակվող Ալեքսանդր Լակազեթը, ով ճանաչվել էր նաեւ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Ավարտված առաջնությունում 23-ամյա ֆրանսիացին խփել է 27 գոլ եւ 6 գնդակով գերազանցեց «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակին: Լավագույն եռյակը եզրափակած Զլատան Իբրահիմովիչն աչքի է ընկել 19 անգամ, իսկ նրա թիմակից Էդինսոն Կավանին՝ 18:

Ֆրանսիայի առաջնություն, 38-րդ տուր

«Լորյեն» - «Մոնակո»՝ 0:1

Յաննիկ-Ֆերեյրա Կարասկո, 20

ՊՍԺ - «Ռեյմս»՝ 3:2

Էդինսոն Կավանի, 30, 83, Ադրիեն Ռաբիո, 45 – Աիսա Մանդի, 54, Գրեջոն Կեյ, 89

«Մարսել» - «Բաստիա»՝ 3:0

Դմիտրի Պայե, 14, Ալեքսանդր Ջիկու, 39 (ինքնագոլ), Լուկաս Օկամպոս, 89

«Ռեն» - «Լիոն»՝ 0:1

Կլինտոն Ն՛Ջիե, 86

«Լանս» - «Նանտ»՝ 1:0

Պաբլո Չավարիա, 5

«Բորդո» - «Մոնպելյե»՝ 2:1

Դիեգո Ռոլան, 9, 39 – Ջամել Բակար, 63

«Կան» - «Էվիան»՝ 3:2

Հերվ Բազիլ, 60, 68, Մոդու Սուգու, 66 (ինքնագոլ) – Օլիվեր Սորլին, 86, Մոդու Սուգու, 90

«Մեց» - «Լիլ»՝ 1:4

Խոսե Պալոմբո, 83 – Ֆլորան Բալմոն, 40, Դրիսի Գուեյե, 41, Նոլան Ռու, 44, 69 (11մ)

«Սենտ Էթյեն» - «Գենգամ»՝ 2:1

Մաքս Գրադել, 36, 49 – Կլաուդիո Բովյու, 61 (11մ)

«Թուլուզ» - «Նիցա»՝ 2:3

Վիսեմ Բեն Յեդեր, 80, Օսկար Տրեխո, 81 – Նաել Մուպայ, 8, Էրիկ Բոտեակ, 34, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում