00:40  ,  24 մայիսի, 2015

«Ջենոան» հաղթանակ կորզեց «Ինտերից»

Իտալական A Սերիայի նախավերջին տուրում միլանյան «Ինտերը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Ջենոային», որը հաղթանակ կորզեց վերջին րոպեներին:

Այս հաղթանակից հետո ջենովացիները 59 միավորով բարձրացան 5-րդ տեղ եւ լրջորեն հավակնում է Եվրոպայի լիգայի ուղեգրի: «Ինտերը» 52 միավորով 8-րդն է:

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Ջենոա» - «Ինտեր»՝ 3:2

Լեոնարդո Պավոլետի, 24, Մաքսիմ Լեստիենե, 42, Յուրայ Կուչկա, 89 – Մաուրո Իկարդի, 19, Ռոդրիգո Պալասիո, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում